100,000 դրամի միանվագ օգնություն՝ հղի կանանց, որոնց ամուսինը մարտի 13-ից 30-ը գործազուրկ է դարձել

100,000 դրամի միանվագ օգնություն՝ հղի կանանց, որոնց ամուսինը մարտի 13-ից 30-ը գործազուրկ է դարձել

PanARMENIAN.Net - Կառավարությունը 100,000 դրամի միանվագ նպաստի ձևով օգնություն կտրամադրի հղի կանանց, ովքեր մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն աշխատանքից ազատվել է մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին կառավարության նիստին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ ծրագրից օգտվելու համար հղի կնոջ ամուսինն այդ ընթացքում նաև այլ աշխատանքի չպետք է անցած լինի:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ որոշումը վերաբերելու է բոլոր հղի կանանց, անկախ ամուսնու աշխատանքային ոլորտից:

Նա հորդորել է ավելի ճկուն դարձնել աջակցության շրջանակը և օժանդակություն տրամադրել նաև միայնակ հղի կանանց:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հասցեական աջակցության փաթեթներ է մշակում սոցաջակցություն ունեցողների և տնտեսվարողների համար:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---