Թորոսյան․ Ծանր վիճակում գտվող երիտասարդը քրոնիկ հիվանդություններ չունի

Թորոսյան․ Ծանր վիճակում գտվող երիտասարդը քրոնիկ հիվանդություններ չունի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով ծանր վիճակում գտնվող 14 անձից մեկը երիտասարդ է։ Ըստ առողջապահութան նախարար Արսեն Թորոսյանի՝ նա չունի քրոնիկ հիվանդություններ։

Նախարարը նշել է, սակայն, որ երիտասարդը, մեծ հավանականությամբ՝ շուտով կդադարի ծանր լինել՝ հավելելով, որ կորոնավիրուսով վարակման ելքը որոշում են քրոնիկական հիվանդությունները:

Նա հավելել է, որ հիվանդության ընթացքը նաև կենսակերպից է կախված․ «Եթե, օրինակ, օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է ու, կարելի է ասել, երիտասարդ մահ կունենանք»։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղեկացրել են, որ մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից, մարտի 29-ին հերքվել է 162 թեստ, ընդհանուր՝ 2216:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող պացիենտների 15%-ը 40 տարեկանից երիտասարդ են։ Մահացության դեպքեր գրանցվել են նաև երիտասարդների թվում։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից ապաքինվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---