Արցախում ախտահանում են բոլոր ընտրատեղամասերը

Արցախում ախտահանում են բոլոր ընտրատեղամասերը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ բոլոր ընտրատեղամասերում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:

Դրանք տանում են Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում։

Տեղեկատվական շտաբը նաև տեսանյութ է հրապարակել աշխատանքների ընթացքից։

Արցախի նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին։ Համապետական ընտրությունների քվեարկության օրը` երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Արցախում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---