Մխիթար Հայրապետյանը` Կաոիլիի մասին․ Կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի

Մխիթար Հայրապետյանը` Կաոիլիի մասին․ Կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սրտի կսկիծով ու խորը ցավով է տեղեկացել Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան մասին։

«Մենք կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի։

Պետք է ասեմ, որ անձնապես եմ ճանաչել Արիաննեին. դեռևս երկու տարի առաջ էի ծանոթացել նրա հետ։ Եկել էր սփյուռքի նախարարություն. խոսում էինք իր՝ «Ճամփորդ» շաբաթաթերթից։ Եվ ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ կրկին հանդիպեցինք՝ քննարկելու շախմատի ոլորտում մեր առաջիկա անելիքները...»,- գրել է նա։

Կաոիլին վթարի էր ենթարկվել Երևանյան լճի մոտակայքում մարտի 15-ին: Նրա մեքենան բախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել Կաոիլիին, այնուհետև նա հոսպիտալացվել էր «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին ծանր։

Մխիթարյանը նաև տեսանյութ է հրապարակել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---