Ավինյան. Աշխատանքի գնացողներից այդ փաստը հաստատող փաստաթուղթ կպահանջվի

Ավինյան. Աշխատանքի գնացողներից այդ փաստը հաստատող փաստաթուղթ կպահանջվի

PanARMENIAN.Net - Երկրում պարետային ժամ հայտարարելու տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այդ տարբերակով ՀՀ-ում վարակի տարածման ռիսկայնությունն ավելանում է, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

«Մենք կարող ենք որոշ չափով փոփոխել մեխանիզմները, որոնցով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով, մասնավորապես՝ աշխատանքի գնացող անձինք մոտ երկու օրից պետք է ունենան իրենց հետ փաստաթուղթ, որը վկայում է, որ պետք է գնան աշխատանքի»,- ասել է Ավինյանը:

Ըստ նրա՝ պարետային ժամի հարցը քննարկվել է, սակայն ոչ թե պարետային ժամի նոր ռեժիմ է սահմանվելու, այլ տեղաշարժի վերահսկողության նոր մեխանիզմներ:

Նա հայտնել է, որ ոստիկանության ուժերին այլ ուժեր ևս կմիանան, որոնք խստագույնս պետք է ապահովեն տեղաշարժի սահմանափակումները:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև մարտի 31-ը սահմանված տեղաշարժման խիստ սահմանափակումներն առնվազն 10 օրով երկարաձգվել են: Մարտի 31-ի առավոտվա դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի: Երկրում 3 հոգի մահացել է կորոնավիրուսից, վերականգնվել է 30 հոգի:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---