«Գազպրոմն» առաջարկում է բարձրացնել գազի գինը բոլոր ձեռնարկությունների ու խոցելի խավի համար 1 ապրիլի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ Արմենիան» մտադիր է հուլիսի 1-ից բնական գազի գինը բարձրացնել սպառողների մի շարք խմբերի համար։ Ընկերությունը գազի սակագների սահմանման կամ վերանայման համար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Հայտը հրապարակվել է «Ազդարարում»։ Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ` ներառյալ ԱԱՀ ։ Ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին, այսինքն՝ բնակչության հիմնական խմբին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի գործող սակագինը 139,000 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ընկերությունն առաջարկում է նվազեցնել սակագինը 3 դրամով՝ մինչև 135,909.6 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Ջերմոցների ու վերամշակողների համար նոր սակագինը կկազմի 283․14 դոլար ներկայից 212-ի փոխարեն, 10 հազար խմ-ից ավելի օգտագործող սպառողների համար՝ նույն 283․14 դոլարը՝ ներկայիս 241-ի փոխարեն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է՝ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչը կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը:,/i> Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |