Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Ոսկեվանում վիրավորված տղային և Գյումրիում ծեծի ենթարկված աղջկան

Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Ոսկեվանում վիրավորված տղային և Գյումրիում ծեծի ենթարկված աղջկան

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երկու երեխային։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է բուժկենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գեղեցիկ անակնկալ է մատուցել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող երեխաներից երկուսին` Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած տղային և Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված աղջնակին:

Երեխաներին են հանձնվել տիկնոջ կողմից ուղարկված նվերներն ու բարեմաղթանքների բացիկները: «Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք», - գրել է Աննա Հակոբյանը»,- ասվում է գրառման մեջ։

Մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ։ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկևանի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ Սրբ. Աստվածամայր ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը կալանավորվել է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---