Ադրբեջանական նավթի 1 բարելը 1 շիշ հայկական կոնյակից էժան է

Ադրբեջանական նավթի 1 բարելը 1 շիշ հայկական կոնյակից էժան է

PanARMENIAN.Net - 1 բարել ադրբեջանական Azeri LT նավթի գինը համաշխարհային շուկայում $16.43 է, հայտնել է Caspian Barrel նավթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը Twitter-ում։

Մոտ $20-ով կարելի է գնել միջին որակի 5 տարվա կամ մի փոքր ավել հնեցման մեկ լիտր հայկական կոնյակ։

Մինչ այդ, Azeri LT-ի նվազագույն գինը գրանցվել է 2001-ի դեկտեմբերին (19,15 դոլար), իսկ առավելագույնը՝ 2008-ի հուլիսին, երբ այն արժեր 149,66 դոլար։

Նավթի համաշխարհային գները նվազել են՝ հասնելով 17-ամյա նվազագույն նիշին, քանի որ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի դիմակայությունը շարունակվում է, իսկ պահանջարկը կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ նվազում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---