Միանվագ 26,500 դրամի աջակցություն՝ գործազուրկների մինչև 18 տարեկան երեխաներին

Միանվագ 26,500 դրամի աջակցություն՝ գործազուրկների մինչև 18 տարեկան երեխաներին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած գործազուրկ ընտանիքներին, որոնք մինչև 18 տարեկան երեխաներ ունեն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի՝ յուրաքանչյուր երեխայի համար 26,500 դրամի չափով, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Աջակցությունը կտրամադրվի երեխաներին, որոնց ծնողները մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել աշխատանք կամ կորցրել են աշխատանքը. շահառուների խմբից հանվում են այն մարդիկ, որոնք հունվար-փետրվար ամիսներին ունեցել են համախառն եկամուտ՝ ավելի քան 500,000 դրամի չափով։ Ծրագիրը վերաբերում է նաև չաշխատող միայնակ ծնողներին։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական խնդիրները մեղմելու համար մշակել է աջակցության ծրագրեր։ Դրանցից 5-ը սոցիալական բնույթի են, մնացածը վերաբերում են ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացնող անձանց։

Աջակցության ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ երեխաները, որոնց ընտանիքը մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը 28․01-ից ցածր է։

Եթե ընտանիքը համապատասխանում է Կառավարության կողմից առաջարկվող սոցաջակցության մյուս ծրագրերի պահանջներին, ապա կարող է ընտրել՝ որին դիմել։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է դիմել միայն մեկ ծրագրի։

Նախարարը հայտնել է, որ մինչև ապրիլի 9-ը դիմումներ գրելու տեխնիկական հնարավորություն չի լինի։ Այն կտրամադրվի ամսի 10-ից, ծնողներից մեկի կողմից սահմանված կարգով առցանց ներկայացված դիմումի հիման վրա։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 2-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 663-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 92-ով: Ապաքինվել է 33 անձ, մահացել՝ 4։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---