Արցախում միայնակ քաղաքացիներին պարենամթերքով են ապահովում

Արցախում միայնակ քաղաքացիներին պարենամթերքով են ապահովում

PanARMENIAN.Net - Արցախում մեկնարկել են միայնակ քաղաքացիներին պարենամթերքով և հիգիենայի պարագաներով պահովման աշխատանքները, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ըստ Արցախի աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության՝ 440 միայնակ քաղաքացու` (63 տարին լրացած՝ չաշխատող, զավակ (այդ թվում՝ որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) կտրամարդվի մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ։

Ծանրոցների փաթեթավորման և տրամադրման աշխատանքներին միացել են «Արցախի կամավորների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ երիտասարդներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---