Վիրահայոց թեմը Սբ Զատկի արարողությունները փոփոխված ձևաչափով կանցկացնի

Վիրահայոց թեմը Սբ Զատկի արարողությունները փոփոխված ձևաչափով կանցկացնի

PanARMENIAN.Net - ՀԱԵ Վիրահայոց թեմը հայտարարել է, որ Վրաստանում գործող արտակարգ դրությունից ելնելով, Սբ Զատկի տոնական արարողությունները կանցկացվեն փոփոխված ձևաչափով: Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով:

Հայ առաքելական եկեղեցին Հարության տոնը նշում է ապրիլի 12-ին:

Պատարագը կհեռարձակվի առցանց, որպեսզի հավատացյալները տնից կարողանան մասնակցել տոնական միջոցառումներին, տեղեկացնում է 1tv.ge-ն։

Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի պատարագը 11:00-ին կանցկացվի Թբիլիսիի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցում: Երիտասարդ կամավորները կվերահսկեն, որ պաշտպանված լինեն արտակարգ դրության շրջանակում հայտարարված սահմանափակումները: Նշված կարգը կգործի նաև շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի պատարագի ժամանակ, ժամը 17:30-ից մինչև 20:00-ն:

Հարության տոնի պատարագները ապրիլի 12-ին կանցկացվեն երկու եկեղեցում, կսկսվեն 10:30-ին և կավարտվեն Հրաշափառ Հարության տոնի շնորհավորանքով:

«Ինչ վերաբերում է խոստովանության և հաղորդության կարգին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով, գոյություն ունի խոստովանություն և հաղորդություն ստանալու ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ անհատական կարգ: Տանը գտնվող տարեց և հիվանդ մարդիկ, հեռախոսի միջոցով, նախապես կկարողանան հոգևորականին հրավիրել տուն և ստանալ հաղորդություն»,- հայտարարում են Վիրահայոց թեմում:

Նրանց փոխանցմամբ, Ծաղկազարդի տոնի առթիվ ապրիլի 5-12-ը ներառյալ հավատացյալները ուռենու ճյուղերը կկարողանան տանել եկեղեցի, իսկ քահանաները կօրհնեն դրանք:

Վիրահայոց թեմի Թբիլիսիում գործող երկու եկեղեցիները բաց են ամեն օր, առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 18:00-ն: Եկեղեցում ժամանակավորապես թույլատրելի է միայն երեք հավատացյալի ներկայություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---