Ադրբեջանական 21 կայքում՝ Ապրիլյանի հերոսների մասին․ Կիբեռ բանակը կայքեր է կոտրել 2 ապրիլի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին՝ Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը հայկական Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը ադրբեջանական 21 կայք է կոտրել՝ տեղադրելով այդտեղ ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինվորների մասին տեղեկատվություն։ «Հարձակվել ենք մի շարք ադրբեջանական կայքերի վրա, ի պատիվ մեր հերոս զինվորների, ովքեր զոհաբերեցին իրենց կյանքը հանուն մեզ և մեր հայրենքի»,- ասվում է կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջում։ 2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր։ Երկու կողմերը ռազմական լուրջ կորուստներ ունեցան։ Ապրիլի 5-ին, Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հաջորդող օրերին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվեց, թեև Ադրբեջանը շարունակեց պարբերաբար դիվերսիայի փորձեր ձեռնարկել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |