Քաղաքացիների` մեկուսացումից դուրս գալուց հետո Մոնթե Մելքոնյանի վարժարանն ախտահանվել է

Քաղաքացիների` մեկուսացումից դուրս գալուց հետո Մոնթե Մելքոնյանի վարժարանն ախտահանվել է

PanARMENIAN.Net - Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում մեկուսացված քաղաքացիների մեկուսացման ժամկետի ավարտից և նրանց դուրս գալուց հետո վարժարանն ախտահանվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները մեկուսացվել էին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում: Քաղաքացիների՝ մեկուսացումից դուրս գալուց հետո վարժարանի տարածքը ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի անձնակազմը մանրակրկիտ ախտահանել է»,- ասվում է գրառման մեջ:

Խոսնակը նաև տեսանյութ է հրապարակել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---