Վրաստանի կառավարությունը պատրիարքության հետ միասին կորոշի՝ ինչպես տոնել Սբ Զատիկը

Վրաստանի կառավարությունը պատրիարքության հետ միասին կորոշի՝ ինչպես տոնել Սբ Զատիկը

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը պատրիարքության հետ միասին կորոշի՝ ինչպես տոնել Սբ Զատիկը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելարուրին, գրում է Apsny.ge-ն։

Հարցին, թե ինչպես է անցկացվելու Սբ Հարության տոնը այն պայմաններում, երբ արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքը՝ Գոմելաուրին ասել է, որ ամեն ինչ համակարգվելու է պատրիարքարանի հետ։

«Ոչ միայն ներքին գործերի նախարարությունը, այլ կառավարությունն ընդհանուր առմամբ բոլոր հարցերը համակարգում է պատրիարքարանի հետ։ Մենք դիտարկում ենք հարցը տարբեր կողմերից։ Մոտենում է Սբ Զատիկը, թեև դեռ 2 շաբաթ կա։ Մենք կհամաձայնեցնենք, թե ինչ ձևաչափով և ինչպես է այն անցկացվելու։ Մենք սպասում ենք։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի 2 շաբաթ անց, աշխարհում ոչ ոք չգիտի և մենք իրոք չենք կարող նախապես պլանավորել»,- ասել է նա։

Մինչդեռ ապրիլի 1-ին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարել է, որ բոլոր եկեղեցիների դռները բաց կլինեն բոլոր ցանկացողների համար, քանի որ դժվար ժամանակներում մարդիկ ապավինում են Աստծուն։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ հավատացյալների մի փոքր մասը միայն կարող է մասնակցել ժամերգությանը, քանի որ հարկավոր է հեռավորություն պահպանել, մյուսները պետք է բակում լսեն՝ միմյանցից հեռու։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա