ՌԴ-ում ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարվել՝ աշխատավարձի պահպանմամբ

ՌԴ-ում ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարվել՝ աշխատավարձի պահպանմամբ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամբողջ ապրիլը ոչ աշխատանքային է հայտարարել՝ աշխատավարձի պահպանմամբ։ Ոչ աշխատանքային ռեժիմն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 30-ը ներառյալ։ Այդ մասին Պուտինն ասել է ռուսաստանցիներին հասցեագրված ուղերձում։

Միաժամանակ, ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե իրավիճակը թույլ տա, ոչ աշխատանքային օրերը կարող են կրճատվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա կոչ է արել տանը մնալ՝ թույլ չտալու համար կորոնավիրուսի տարածումը։ Կառավարման մարմինները, դեղատները, խանութները կշարունակեն աշխատել։

ՌԴ նախագահն ասել է, որ ավելի վաղ հայտարարված ոչ աշխատանքային շաբաթը թույլ է տվել նվազեցնել ռիսկերը և ժամանակ շահել, սակայն համաճարակի գագաթնակետը դեռ չի անցել։

«Մասնավորապես, Մոսկվայում դեռ չի հաջողվել բեկման հասնել»,- ասել է նա։

Ապրիլի 2-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 3548-ի, որից 2475-ը՝ Մոսկվայում։ 235 մարդ ապաքինվել է, 30 անձ մահացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---