Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 134-ի․ Apsny.ge

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 134-ի․ Apsny.ge

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 134-ի, ասվում է կառավարական Stopcov.ge կայքում։

Վիրուսից ապաքինվել է 26 մարդ, գրում է Apsny.ge-ն:

Կարանտինում 5550 մարդ կա, իսկ ստացիոնարում՝ 281։

Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կանայք, Ազգային գվարդիայի քաղաքացիական գրանսենյակի աշխատակիցներ, բուժանձնակազմ։ Ըստ համաճարակաբանների` վարակման դեպքերը երկրում կաճեն։

Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն են հայտարարել երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով, իսկ մարտի 30-ից համընդհանուր կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---