Ծաղկազարդին դուրս կբերվի աստվածամուխ Սբ Գեղարդը

Ծաղկազարդին դուրս կբերվի աստվածամուխ Սբ Գեղարդը

PanARMENIAN.Net - Ծաղկազարդին դուրս կբերվի աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Ապրիլի 5-ին Հայաստանյաց առաքելական եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը:

Տոնի առիթով դուրս կբերվի Մայր աթոռ սբ Էջմիածնում պահվող աստվածամուխ Սբ Գեղարդը: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմը:

Ծաղկազարդի պատարագը և Անդաստանի արարողությունը կհեռարձակվեն ժամը 09։30-ից Հանրայինով և «Շողակաթով»։

Մարտի 29-ին Սբ Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս էր բերվել Լուսավորչի սրբազան աջը, որով կատարվել է Մաղթանք հայրենիքի և ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվել, ժողովուրդը հնարավորություն է ունեցել հետևել առցանց:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---