Վարչապետը հետևել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգմանը

Վարչապետը հետևել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգմանը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին։ Նա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»:

Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միաժամանակ նշվել է, որ մասնագետները հաջողությամբ կարողանում են վերականգնել սարքերը, որոնք մինչ այդ գտնվում էին պահեստներում:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները։

Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով հայ ինժեներների աշխատանքները և նշել, որ կառավարությունն իր հերթին պատրաստ է օժանդակել ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով շուտով ՀՀ կհասնի արհեստական շնչառական 7 համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը՝ Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ։ 10 այդպիսի սարք կտրամադրի «Ավրորա» նախաձեռնությունը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---