ՀՀ-ն կորոնավիրուսի դեմ փորձարկվող դեղամիջոց ձեռք բերելու հարցով ՌԴ-ի հետ չի բանակցում 3 ապրիլի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ Հայաստանում որևէ պետական մարմին ռուսական «Մեդսինթեզ» ընկերության հետ բանակցություն չի վարում կորոնավիրուսի դեմ փորձարկման փուլում գտնվող «Տրիազավիրին» դեղամիջոցի խմբաքանակ ներկրելու հարցով, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է Aysor.am-ը։ Նա նաև նշել է, որ տվյալ դեղորայքը ՌԴ-ից Հայաստան ներկրելու շուրջ նախարարությունը որևէ բանակցություն չի վարում: Պարետատունը ևս նման բանակցություն չի վարում ռուսական կողմի հետ, հայտնել է պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը։ «Այս պահի դրությամբ մեր կողմից որևէ բան չկա այս մասով: Սպասում եմ, որ ԱԳՆ-ն ինչ-որ մի բան կասի», - ասել է նա: Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության` շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական «Մեդսինթեզ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Պետրովը հայտարարել էր, թե դեղամիջոցը Հայաստանին մատակարարելու բանակցություններ են ընթանում: Նշվում էր նաև, որ դեղամիջոցն ուղարկվել է Չինաստան՝ որպես մարդասիրական օգնություն: Այնտեղ այն փորձարկվում է կորոնավիրուսի բուժման համար: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Ապաքինվել է 43 անձ։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները |