Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարթերային թռիչք կիրականացվի

Ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չարթերային թռիչք կիրականացվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին (Երևանի` 16:40-ին), կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարթերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները»,- ասվում է գրառման մեջ:

Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Red Wings ավիաընկերության ներկայացուցչությունից:

Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18, Երևան: +374-91-969612:

Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

«Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով. հեռ.+ 7 (495) 624 - 32 – 43, Էլ. Փոստ. moscow.consul@mfa.am։

Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին»,- ասվում է գրառման մեջ:

Մոսկվա-Երևան ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով ՀՀ մի խումք քաղաքացիներ չեն կարողացել վերադառնալ և գտնվում են «Դոմոդեդովո» օդանավակայանում։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, այն մարտի 18-ից փակ է: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---