Fitch Ratings-ը նվազեցրել է ՀՀ վարկանիշը մինչև BB-

Fitch Ratings-ը նվազեցրել է ՀՀ վարկանիշը մինչև BB-

PanARMENIAN.Net - Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը վերանայել է ՀՀ էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ կանխատեսումը՝ «կայունից» նվազեցնելով մինչև «բացասական»։

Գործակալությունը նաև հաստատել է էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ «BB-» մակարդակը, ասվում է դրա կայքում հրապարակված հաղորդագրությունում։

2019-ի նոյեմբերին Fitch-ը բարձրացրել էր ՀՀ վերոնշյալ վարկանշը մինչև «B+»՝ «կայուն» կանխատեսմամաբ։

Ըստ գործակալության գնահատականի` կորոնավիրուսի շոկը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսության վրա, քանի որ մեծ է կախվածությունը հումքային բազայից, ՌԴ տնտեսությունից, որտեղից դրամական փոխանցումներ են արվում, և զբոսաշրջությունից, ինչը միայն մասնակիորեն կհատուցվի նավթի ցածր գների հաշվին: Նշվում է, որ դա տեղի է ունենում Հհ արտաքին պարտքի բարձր մակարդակի և ընթացիկ գործարքների կառուցվածքային դեֆիցիտի պայմաններում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Fitch Ratings գործակալությունը նվազեցրել է ՀՀ բանկային հատվածի համար կանխատեսումը մինչև «բացասական»։ Նշվում էր, որ կանխատեսման վատթարացումը կապված է այն տնտեսական ճնշման հետ, որը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների անկմամբ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---