Մխիթարյանը միացել է «Ռոմայի»՝ տարեցներին օգնելու ակցիային

Մխիթարյանը միացել է «Ռոմայի»՝ տարեցներին օգնելու ակցիային

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է ակումբի «Միասին» ակցիային, որը կոչված է աջակցելու Իտալիայի տարեց քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է ֆուտբոլիստի ֆեյսբուքյան էջում։

Իտալիայում տարեցներից շատերը, գտնվելով ռիսկային խմբում, կորոնավիրուսի համաճարակի պայմաններում վախենում են փողոց դուրս գալ և գնումներ կատարել։ Ուստի ակումբի ֆուտբոլիստները որոշել են օգնել այն տարեցներին, որոնք «Ռոմայի» 1 տարվա հանդիպումների տոմսերի բաժանորդագրություն ունեն։

«Ռոմայի» ակցիան մեկնարկել է ապրիլի 2-ին։ Վերոնշյալ խմբին դասվող մարդիկ կարող են կապ հաստատել ակումբի հետ հատուկ հեռախոսահամարով։

Մխիթարյանն ընթացիկ խաղաշրջանում 17 հանդիպման է մասնակցել «Ռոմայի» կազմում՝ 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ դառնալով։ Իտալական ակումբը լոնդոնյան «Արսենալից» վարձակալել է նրան մինչև խաղաշրջանի ավարտը։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա