ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 5 մարդ է բուժվել. Ընդհանուր՝ 62

ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 5 մարդ է բուժվել. Ընդհանուր՝ 62

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 6-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 62 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 5-ով։

Վարակի դեպքերի թիվը, ընդհանուր առմամբ, հասել է 833 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Մահվան ևս 1 դեպք կա, ընդհանուր թիվը, սյապիսով, 8 է:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---