Արշակյան․ Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել

Արշակյան․ Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել

PanARMENIAN.Net - Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել ինժեներների ջանքերով և պատրաստ է շահագործման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են»,- ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության 8 սարքի վերանորոգման աշխատանքներին։ Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել էին, որ այժմ աշխատում են թոքերի արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության մշակումների վրա և կոնկրետ առաջարկություններ են ներկայացնելու:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---