YouTube-ը կհեռացնի կորոնավիրուսի և 5G ցանցի միջև կապի մասին տեսանյութերը 7 ապրիլի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - YouTube-ը կհեռացնի այն տեսանյութերը, որոնք փորձում են կապ տեսնել կորոնավիրուսի և 5G ցանցի միջև։ Պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելման վերաբերյալ «բժշկական տեսակետից անապացուցելի տեսակետների» հրապարակումն է, գրում է Engadget-ը։ Դա չի վերաբերի ամբողջ բովանդակությանը՝ խախտման «եզրին» գտնվող տեսանյութերի գովազդը կանջատվի, դրանք կհեռացվեն որոնման համակարգից և դիտման համար խորհուրդ տրվող տեսահոլովակների ցանկից։ Ավելի վաղ համացանցում դավադրապաշտական մի տեսություն սկսեց տարածվել, համաձայն որի կորոնավիրուսի տարածումը կապ ունի նոր սերնդի 5G ցանցի հետ։ Այդ պատճառով որոշ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, սկսել են հրկիզել կապի աշտարակները, իսկ 5G-ի համար պատասխանատու ինժեներները սկսել են սպառնալիքներ ստանալ։ Բրիտանական կառավարությունը կոչ է արել Facebook-ին, YouTube-ին, WhatsApp-ին և Twitter-ին ջնջել կասկածելի կոնտենտը։ Photo. Getty Images Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |