Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ՝ ՊԲ-ում

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ՝ ՊԲ-ում

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, հայտնում են ՊԲ-ից։

Ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ:

ՊԲ կենտրոնական զինհոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 5 զինծառայող վարակված է կորոնավիրուսով։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---