Փաշինյանն ու Պուտինը քննարկել են գազն ու կորոնավիրուսը 6 ապրիլի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսային վարակի տարածման հակազդեցությանն ուղղված միջոցները, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։ Նշվում է, որ Փաշինյանն այդ համատեքստում երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ ցուցաբերված աջակցության համար։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ գործակցության ակտուալ հարցերին, ինչպես նաև փոխգործակցութանը ԵԱՏՄ շրջանակում։ Նրանք նաև համաձայնեցրել են առաջիկա շփումների ժամանակացույցը։ Փաշինյանը կայքն, իր հերթին, նաև նշել է, որ կողմերը քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու համար։ Փաշինյանը նույն օրը գազի գները քննարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Իսկ մարտի 31-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որում նշված էր՝ ընկերությունը մտադիր է դիմել ՀԾԿՀ–ին 2020 թվականի հուլիսի 1-ից գազի սակագնի վերանայման հարցով։Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 40-70 դոլարով տարին 10 հազար խմ ավել սպառողների համար, վերացնել խոցելի խավի կողմից առաջին 600 խմ համար 100 դրամ սակագինը ու մինչև 10 հազար խմ սպառողների, այսինքն՝ բնակչության համար 1 խմ դիմաց 139 դրամի փոխարեն մոտ 136 դրամ միասնական սակագին հաստատել։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը |