Թորոսյան․ ՀՀ-ում 8 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 146-ը թոքաբորբ ունեն

Թորոսյան․ ՀՀ-ում 8 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 146-ը թոքաբորբ ունեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 146-ը թոքաբորբ ունեն, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 պացիենտ կա, հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը հայտնել է, որ վարակակիրներից 35-ը ծանր վիճակում են, սակայն դեռ ռեանիմացիոն բաժանմունքում չեն։

Թորոսյանի խոսքով՝ մեկուսացման վայրերում է 1500 քաղաքացի, ինքնամեկուսացված է 5000 քաղաքացի, 400-ից ավելի քաղաքացի ինքնամեկուսացումից դուրս է եկել։

Թորոսյանը հայտնել է, որ թեթև գանգատներ ունեցող պացիենտները հիվանդանոցներում չեն, այլ՝ հյուրանոցներում:

Նախարարը խոսել է նաև վիրուսներից պաշտպանվելու համար դիմակներ կրելու անհրաժեշտությունից՝ նշելով, որ, եթե նախկինում ասվում էր, որ դրանք հիմնականում ցուցված են բուժաշխատողների կամ սուր շնչառական վարակներով հիվանդների համար, ապա այժմ, հիվանդության մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Ըստ նախարարի՝ դիմակներն ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու հնարավորություն, այլև թույլ են տալիս, որ ձեռքը պատահաբար չմոտեցվի դեմքին՝ քթին, բերանին։

Թորոսյանը հայտնել է, որ ԱՀԿ-ից խորհուրդ են տալիս նաև տնային պայմաններում պատրաստված և հատուկ տաք ջերմաստիճանում լվացվող դիմակներ կրել՝ ձեռքերը դեմքին չհպելու համար։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում ապրիլի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով: Ապաքինվել է 62 անձ։ Մահվան ելքով 8 դեպք է գրանցվել։

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---