7 ապրիլի 2020 - 11:38 AMT
ԱՀԿ․ Աշխարհում մոտ 6 մլն բուժքրոջ պակաս կա

Աշխարհում գրեթե 6 մլն բուժքրոջ պակաս է զգացվում կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։

Այժմ աշխարհում առողջապահության համակարգում բուժքույրական ծառայության մոտ 28 մլն աշխատակից կա։ 2013-2016թթ․ այդ թիվն աճել է 4.7 մլն-ով, սակայն պակասը դեռ պահպանվում է, գրում է Gazeta.ru-ն։

Առավել շատ այդ պակասը զգացվում է Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և այլ տարածաշրջաններում։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։