Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել 7 ապրիլի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել՝ սա ամենամեծ ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր, գրում է BBC-ն։ Այդ երկրում վարակի հաստատված դեպքերը գերազանցել են 98,000-ը, մահացել է 8911 մարդ։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեյ Վերանը հայտարարել է, որ երկիրը դեռ չի հաղթահարել հիվանդության գագաթնակետը և իրավիճակը դեռ կվատթարանա։ «Ամեն օր մենք ռեկորդ ենք սահմանում վերակենդանացման բաժանմուքներ տեղափոխվածների քանակով։ Դա չի նշանակում, որ ձեռնարկված միջոցները չեն աշխատում։ Դա նշանակում է, որ դրանք պետք է շարունակվեն»,- ասել է նա։ Մինչդեռ Փարիզի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակումները՝ արգելելով փողոցում մարզվել 10:00-19:00-ը։ Խախտումների համար սահմանված են տուգանքներ։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։ Վարակը տարածվել է 209 երկրում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |