Facebook-ն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին 7 ապրիլի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցն օգտատերերի տեղակայման տվյալները կհավաքի և կփոխանցի հետազոտողներին՝ Covid-19-ի դեմ պայքարելու նպատակով։ Ընկերությունում պնդում են, որ բոլոր տվյալներն անանուն են լինելու, գրում է Tjournal-ը։ Facebook-ը հայտարարել է, որ նոր գործիքներ կներմուծի, որոնք կնպաստեն կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օգտատերերի տեղակայման մասին տվյալները թույլ կտան․ • Հաշվարկել հավանականությունը, ըստ որի մարդիկ նույն թաղամսում շփում կունենան միմյանց հետ • Տեղեկանալ շրջաններում կամ թաղամասերում շարժման միտումների մասին՝ որտեղ են առավել հաճախ լինում մարդիկ և ուր են գնում • Կազմել շրջանների միջև սոցիալական կապի գործակից և կանխատեսել վիրուսի տարածման հավանականությունը։ Ընկերությունը պնդում է, որ չի հետևելու կոնկրետ մարդկանց տեղաշարժին, իսկ փոխանցված ամբողջ տեղեկատվությունը գաղտնի է լինելու։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |