Փաշինյան․ 2 մլրդ 353 մլն դրամի աջակցություն է բաշխվել

Փաշինյան․ 2 մլրդ 353 մլն դրամի աջակցություն է բաշխվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարի շրջանակում Կառավարության նախաձեռնած 9 միջոցառման շրջանակում՝ ապրիլի 6-ի դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ է բաշխվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշվում է, որ տնտեսական և սոցիալական աջակցությունը բաշխվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են սպասվում և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի համաճարակային առումով։ Նա նշել էր նաև, որ այդ ուղղությամբ գլխավոր գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց հնարավոր ավելացումն է։

Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները մեղմելու 9 ծրագիր։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։

Ընթերցեք նաև․ Նախարար․ 120 ընկերություն դիմել է ՓՄՁ աջակցման ծրագրին, 2020-ին տնտեսական կորուստներն էական կլինեն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---