Ավագ շաբաթվա արարողությունները և պատարագները կանցկացվեն դռնփակ՝ առանց հավատացյալների

Ավագ շաբաթվա արարողությունները և  պատարագները կանցկացվեն դռնփակ՝ առանց հավատացյալների

PanARMENIAN.Net - Ավագ շաբաթվա արարողությունները և պատարագները կանցկացվեն դռնփակ՝ առանց հավատացյալների ներկայության։

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր աթոռը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից հաղորդություն ստանալ։

Նշվում է նաև, որ Կաթողիկոսը կարգադրել է սփյուռքի թեմերի առաջնորդներին գործել ըստ իրենց երկրներում տիրող իրավիճակի։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 7-ի դրությամբ ավելացել է 20-ով, վարակվածների ընդհանուր թիվը 853 է։ Ընդհանուր առմամբ` ապաքինվել է 87 մարդ։ Մահվան ելքով դեպքերը 8-ն են։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---