Visa-ն ավելի քան $200 մլն է հատկացրել փոքր բիզնեսի և կանանց աջակցությանն աշխարհում

Visa-ն ավելի քան $200 մլն է հատկացրել փոքր բիզնեսի և կանանց աջակցությանն աշխարհում

PanARMENIAN.Net - Visa Foundation հիմնադրամը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում աջակցության 2 ծրագրի մեկնարկի մասին՝ փոքր և միկրոբիզնեսին, ինչպես նաև ձեռներեց կանանց աջակցության նպատակով։ Առաջին ծրագիրը, որը $10 մլն բյուջե ունի, ենթադրում է անհետաձգելի օգնություն և աջակցություն բարեգործական կազմակերպություններին, առողջապահության ոլորտին, ինչպես նաև պարենային օգնություն այն երկրներին, որտեղ գործում է Visa ընկերությունը, գրում է «Վեդոմոստին»։

Երկրորդ ծրագիրը, որի բյուջեն $200 մլն է, 5 տարվա համար է նախատեսված և կուղղվի փոքր ու միկրոբիզնեսի աջակցությանը՝ շեշտը դնելով գործարար կանանց տնտեսական զարգացանը նպաստելուն։

Հիմնադրամը մտադիր է գումարը փոխանցել ոչ կառավարական կազմակերպություններին և ներդրող գործընկերներին։

Փոքր ու միկրոբիզնեսին աշխարհում բաժին է ընկնում ձեռնարկությունների մոտ 90 տոկոսն ու զբաղվածության մոտ 50-60 տոկոսը, ասվում է Visa Foundation-ի հաղորդագրության մեջ։ Այդ ձեռնարկություններից շատերի սեփականատերերը կանայք են։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---