Փաշինյան․ Ծայրահեղ ծանր վիճակում 8 պացիենտ կա

Փաշինյան․ Ծայրահեղ ծանր վիճակում 8 պացիենտ կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թվում ծայրահեղ ծանր վիճակում է 8 պացիենտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 1 մահ է գրանցվել՝ 93-ամյա պացիենտի, ով տառապում էր նաև քաղցկեղով:

«Ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ, զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին»,- ասվում է գրառման մեջ:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ապրիլի 8-ի դրությամբ երկրում հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի, 9 մարդ մահացել է։ Եվս մեկ վարակված կա Արցախում, նա ՀՀ-ից էր ժամանել:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---