Հոգեբաններն անվճար խորհրդատվություն կտրամադրեն համաճարակից սթրեսային վիճակում հայտնվածներին

Հոգեբաններն անվճար խորհրդատվություն կտրամադրեն համաճարակից սթրեսային վիճակում հայտնվածներին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված սթրեսային իրավիճակում մարդկանց օգնելու նպատակով ստեղծվել է հայ հոգեբանների ընդհանուր հարթակ՝ Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19-ի։

Հարթակում անվճար խորհրդատվություն է տրվելու սթրեսային վիճակում գտնվող տարբեր խմբերի՝ առողջապահության ոլորտի մասնագետներին, հիվանդացած կամ կասկածվող հիվանդներին: Նաև ընտանեկան խորհրդատվություններ կտրվեն, կանանց հանդեպ բռնության զոհերին և ոչ միայն։

Թիմում ոլորտից տարբեր առաջատար մասնագետներ են հավաքվել՝ Մարիամ Մեհրաբյան, Նաիրա Խառատյան, Նատալյա Հայրապետյան, Սուսաննա Ներսիսյան, Ռաֆայել Պետրոսյան, Միհրդատ Մադաթյան, Եվա Ասրիբաբայան, ինչպես նաև ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնից, Հայկական բժշկական և Հոգեուռուցքաբանության ասոցիացիաներց, Կանանց իրավունքների կենտրոնից, «Ժեստ» հոգեբանական կենտրոնից: Այն շարունակում է համալրվել:

Խորհրդատվությունների տամադրման կայքը շուտով կսկսի գործել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ապրիլի 8-ի դրությամբ երկրում հաստատված դեպքերի թիվը հասել է 881-ի, 9 մարդ մահացել է։ Եվս մեկ վարակված կա Արցախում, նա ՀՀ-ից էր ժամանել:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---