Վարչապետի խորհրդականն ազատման դիմում է գրել Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, մոտեցումների» պատճառով 8 ապրիլի 2020 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ավիացիայի հարցերով վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն ազատվել է պաշտոնից՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ։ Ճաղարյանը, իր հերթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքն է հրաժարական տվել և այդ որոշման հիմքերը Քաղավիացիայի հանդեպ «կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումներն են»։ Նա նշել է, որ հրաժարականի պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել է ապրիլի 6-ին: «․․․Ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ` - հայկական քաղավիացիայի իրական իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման; - հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները; - և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- ասվում է գրառման մեջ: Ճաղարյանը գրել է նաև, որ զեկույցում առաջարկել է թույլ տալ «վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը»ր հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը։ «Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները», - գրել է նա: Ճաղարյանը զբաղեցնում էր պաշտոնը 2019-ի մարտից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական երկու ավիաընկերություններ ժամանակավորապես զրկվել են երրորդ երկրի շահագործման վկայականներից։ Նրանք զրկվում են միայն ժամանակավորապես, միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |