ԵԽ․ ՀՀ-ում մոտ 36%-ով ազատազրկման մակարդակը կրճատվել է

ԵԽ․ ՀՀ-ում մոտ 36%-ով ազատազրկման մակարդակը կրճատվել է

PanARMENIAN.Net - 2019-ի հունվարի դրությամբ Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը 2266 է՝ 2,9 մլն բնակիչների ցուցանիշով, 2018-ի հետ (3536) համեմատ՝ նկատվել է մոտ 36% անկում։

Panorama.am-ի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհուրդը հրապարակել է նոր վիճակագրություն Եվրոպական երկրների բանտերի, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ։ Այն ընդգրկում է 2018-ի հունվարից մինչև 2019-ի հունվարի վերջն ընկած ժամանակահատվածը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում բանտում բնակչության մակարդակը կազմում է 76․4 բանտարկյալ՝ 100,000 բնակչի համար։

Հայաստանն անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշ ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի (77), Դանիայի (69) և Սլովենիայի (67) հետ:

Ամբողջ Եվրոպայում, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր 100,000 բնակչին բաժին է ընկնում 106.1 բանտարկյալ, կամ յուրաքանչյուր 943 բնակչին մեկ բանտարկյալ:

Բանտում բնակչության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում (386.1 բանտարկյալ), Թուրքիայում (329.0) և Վրաստանում (269.7), որին հաջորդում են Լիտվան (232.1), Ադրբեջանը (218.2) և Չեխիան (202.6): Բանտարկյալների ամենացածր ցուցանիշը դիտարկվել է Սան Մարինոյում (2.9), Լիխտենշտեյնում (31.3), Իսլանդիայում (40.3), Ֆինլանդիայում (49.8), Մոնակոյում (54.8), Նիդեռլանդներ (56.4) և Շվեդիա (59.7):

Հայաստանում ընդհանուր համամասնությունից կին բանտարկյալների թիվը կազմում է 3.2%, այն ցածր է եվրոպական միջին ցուցանիշից։

Ըստ զեկույցի՝ ՀՀ ՔԿՀ-ների՝ 2018-ին ծախսած ընդհանուր բյուջեն կազմել է մոտ €15 մլն, մոտավորապես նույնը, ինչ 2017-ին: Յուրաքանչյուր դատապարտյալի միջին օրական ծախսը կազմել է €13.5, ինչը զգալի ցածր է եվրոպական միջինից`€68.3։

Հայաստանում դատապարտյալների մեծ մասը (38.2%) դատապարտված է 5-ից 10 տարվա միջակայքում:

Հայաստանում ամենաշատ տարածված հանցագործություններն են սեփականությանն ուղղված հանցանքներն (551 դատապարտյալ) ու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցանքները (398 բանտարկյալ)։ Դատապարտյալներից միայն 3-ն են ընտանիքի և երեխայի նկատմամբ հանցագործություն կատարել։

Հայաստանում 2018-ին ազատ է արձակվել 2638 անձ, ինչը բարձր ցուցանիշ է 2017-ի 1817-ի համեմատ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---