ՌԴ-ում 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել

ՌԴ-ում 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1175 նոր դեպք է գրանցվել, hիվանդների ընդհանուր քանակը հասել է 8672-ի, հայտնում է օպերատիվ շտաբը։ Սա հերթական ռեկորդային ցուցանիշն է՝ 2-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման 1000-ից ավելի նոր դեպք է գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։

Ապրիլի 7-ին 1154 նոր դեպք էր գրանցվել։

Մոսկվայում COVID-19-ով վարակի 660 նոր դեպք կա, ապրիլի 7-ին՝ 697 նոր դեպք էր գրանցվել։

Ապաքինվել է 86 մարդ, ընդհանուր առմամբ՝ 580։ Մահվան 5 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ հասնելով 63-ի։

Կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրացվել ՌԴ 85 շրջաններից 81-ում։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---