Մսի, կարագի, բրնձի, ձեթի գինը մոտ 3%-ով կնվազի 9 ապրիլի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մի շարք պարենային ու արդյունաբերական ապրանքների գները միջինը 3%-ով կնվազեն՝ մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով ԵԱՏՄ շրջանակում ընդունված որոշման մասին, ըստ որի երրորդ երկրներից ներմուծման համար մի քանի ապրանքի պարագայում մաքսատուրք չի գանձվի։ Նվազումը վերաբերում է նաև ծխախոտի հումքին, պարարտանյութին, որոշ դեղագործական ապրանքներին։ Կառավարությունը հավանություն է տվել 2019-ի դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված արձանագրությանը, որով մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգվել է մինչև 2021-ի հունվարի 1-ը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |