ՌԴ-ն պատրաստ է բանակցել Բաքվի հետ ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ

ՌԴ-ն պատրաստ է բանակցել Բաքվի հետ ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ սպառազինության, այդ թվում` ավիացիոն տեխնիկայի մատակարարման շուրջ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը։

Դրա ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան ասել է, որ Ադրբեջանը ՌԴ-ի վաղեմի գործընկերն է ռազմատեխնիկական գործակցության ոլորտում, ուստի Մոսկվան պատրաստ է բանակցել Բաքվի հետ ռուսական ռազմատեխնիկայի և սպառազինության մատակարարումների շուրջ, գրում է VPK-ն։

Նշվում է, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ռուսական ՄիԳ-35 և Սու-35 ինքնաթիռների մասով հետաքրքրության մասին։ Ադրբեջանական պատվիրակությունն այցելել էր «Սուխոյ» ընկերության և «ՄիԳ» կորպորացիայի ավիագործարաններ՝ ծանոթանալով ռուսական մարտական ինքնաթիռների տակտիկամեխանիկական և մարտական հնարավորություններին։ Բացի այդ, ադրբեջանցի օդաչուները թռիչքներ են կատարել Միգ-35 կործանիչներով։

2019-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՌԴ հետ 5 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել ռազմատեխնիկական գործակցության ոլորտում, որից 3 մլրդ-ի պայմանագրերն արդեն իրացվել են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---