Մասաչուսեթսում էլեկտրոնային վահանակներն ապրիլի 1-ից իրազեկում են Հայոց ցեղասպանության մասին 9 ապրիլի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում ապրիլի 1-ից տեղադրվել են «Արվեստի խաղաղությունը» (Peace of Art) կազմակերպության էլեկտրոնային վահանակները։ Վահանակները կրում են հետևյալ ուղերձը՝ «1915-ին մենք փրկվեցինք Հայոց ցեղասպանությունից, միասին մենք կհաղթահարենք նաև Covid-19-ը»: «Եթե hայ ազգը կարողացավ վերապրել ցեղասպանությունը ու վերածնվել մոխիրներից, ապա այժմ միասնաբար մենք կարող ենք նաև պայքարել և հաղթահարել COVID19՝ մարդկության գլխին ծառացած համաճարակը, որի դիմաց հավասար են բոլոր ազգերն ու դավանանքները, ուստի միավորվելով կհաղթենք վրահաս համաճարակներն ու արհավիրքները, ինչպես նաև կկանխենք ցեղասպանությունները, քանզի ոճիրը մի ազգի դեմ ոճիր է համայն մարդկության դեմ», - նշում է Կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը: «Արվեստի խաղաղությունը» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որը հիմնվել է 2003-ին Բոստոնում, օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |