Արցախում մեկուսացման համար 80-ից ավելի հյուրանոցային համար է տրամադրվել

Արցախում մեկուսացման համար 80-ից ավելի հյուրանոցային համար է տրամադրվել

PanARMENIAN.Net - Արցախում մեկուսացման համար տարածքները ճշգրտվել են, տարբեր բնակավայրերում այդ նպատակով տրամադրվել է 80-ից ավելի հյուրանոցային համար:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ ներկայացնելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ուղղությամբ իրականացված սոցիալ-տնտեսական միջոցառումների նկարագիրը մարտի 19-ից հետո։

Հայտարարության մեջ նշվում է, որ կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:

Մարտի 25-ից սկսած՝ հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ և այդ ուղղությամբ տրվել է աշխատանքների մեկնարկը:

Արցախում նաև ապրիլի 2-ից մեկնարկել են 440 միայնակ տարեցի մեկ ամսվա պարենով և հիգիենիկ պարագաներով ապահովելու աշխատանքները:

Արցախում կորոնավիրուսի 1 հաստատված դեպք կա, նրա շփման շրջանակը մեկուսացված է։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---