Դատախազություն․ Զորամասից 7000 լ դիզելիք և բենզին յուրացրածները համաներվել են

Դատախազություն․ Զորամասից 7000 լ դիզելիք և բենզին յուրացրածները համաներվել են

PanARMENIAN.Net - ՀՀ զորամասերից մեկում ստուգումների արդյունքում բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք, դատարանի վճռով մեղադրյալները դատապարտվել են ազատազրկման և տուգանքի ու համաներվել, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Կառույցից մանրամասնում են, որ քրգործը մեղադրական եզրակացությամբ 2019-ի դեկտեմբերի 13-ին ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որի 2020թ. ապրիլի 1-ի դատավճռով հաստատվել է ամբաստանյալների մեղավորությունը և վերջիններս դատապարտվել են ազատազրկման և տուգանքի: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են պատժից։

«Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասի ավտոծառայության պետի, ինչպես նաև ավտոծառայության վարորդների օժանդակությամբ 2015 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ուղեգրերում և վառելիքի բաշխման ամփոփագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով յուրացրել է զորամասին հատկացված ու իրեն վստահված խոշոր չափերով՝ մոտ 7000լ դիզելային վառելիք և բենզին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---