Շիրակում կորոնավիրուսի 13 դեպք կա, մեկն ինֆեկցիոնի բժիշկներից է

Շիրակում կորոնավիրուսի 13 դեպք կա, մեկն ինֆեկցիոնի բժիշկներից է

PanARMENIAN.Net - Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվելու 13 դեպք կա՝ մեկն ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հավելելով, որ վարակված բժիշկը չի աշխատել ինֆեկցիոնի տուբերկուլոզային բլոկում, որտեղ գտնվում են կորոնավիրուսի հաստատված դեպքերով հիվանդները:

«Ճիշտ է, նա այդ հատվածում չի աշխատել, բայց մեծ հավանականությամբ շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորումն անցնելը բուժօգնության կարիք է ունեցել»,- հավելել է մարզպետը, գրում է Sputnik Արմենիան։

Այս ընթացքում մարզում գրանցվել է մահվան և ապաքինման մեկական դեպք:

Վարակակիրների ճնշող մեծամասնությունը Գյումրուց են:

Պետրոսյանը նշել է, որ մարզում շարունակվում է վարակակիրների շփման շրջանակի հստակեցումն ու նրանց հետ շփված անձանց մեկուսացումը:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

Հայաստանում ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 921-ի: Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով՝ հասնելով 138-ի։ Մահվան ելքով ընդհանուր առմամբ 10 դեպք կա։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---