ԱԳՆ․ Թուրքիայից կորոնավիրուսի դեմ պայքարի օժանդակություն ստանալու հարց օրակարգում չկա

ԱԳՆ․ Թուրքիայից կորոնավիրուսի դեմ պայքարի օժանդակություն ստանալու հարց օրակարգում չկա

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չի քննարկվում Թուրքիայից կորոնավիրուսի դեմ պայքարի համար օժանդակություն ստանալու հարցը, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան պատրաստ է աջակցել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նաղդալյանը նաև հայտնել է, որ Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած 70 քաղաքացի, ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ, Վրաստանի տարածքով կտեղափոխվի ՀՀ։

Քաղաքացիները Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինի:

Միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալներով՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 38,000-ից ավելի է, երկրում վիրուսից մահացել է 812 մարդ, վերականգնվել՝ 1846 հոգի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---