Վարորդականի տրամադրման կարգը փոփոխվել է

Վարորդականի տրամադրման կարգը փոփոխվել է

PanARMENIAN.Net - Վարորդական վկայականի տրամադրման կարգում մի շարք փոփոխություններ են կատարվել։ Դրանք ուժի մեջ կմտնեն 6 ամիս անց, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախատեսվել է տեսական քննությունների անցկացումը, բացի հայերենից, հնարավոր դարձնել նաև անգլերենով, ռուսերենով, պարսկերենով և արաբերենով։

Ավելացվել է գիտելիքների ստուգման թեստերի հարցաշարը. 10 հարցի փոխարեն սահմանելով 20 հարց, իսկ քննության 15 րոպե տևողության փոխարեն սահմանվել է 30 րոպե։

Գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով։

Նախատեսվում է տրամադրել AM վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։

Նախատեսվել է գործնական քննությունների ընդունումը՝ A կարգի, AM, A1 և B1 ենթակարգերի դեպքում ընդունել միայն ավտոդրոմներում կամ ավտոհրապարակներում, իսկ դրանց բացակայության դեպքում մինչև 2027 թվականը՝ իրական պայմաններում, այսինքն՝ հանրապետության ճանապարհներին կամ փողոցներում։

B կարգի դեպքում՝ միայն իրական պայմաններում։

C, D, BE, CE և DE կարգերի ու C1, D1, C1E և D1E ենթակարգերի դեպքում՝ իրականացնել և´ ավտոդրոմներում ու ավտոհրապարակներում, և´ երթևեկության իրական պայմաններում, իսկ մինչև 2027 թվականն ավտոդրոմ կամ ավտոհրապարակ չունեցող քննական մարմիններում՝ միայն իրական պայմաններում։

Որակավորման գործնական քննություններ ընդունող քննական մարմնի աշխատակիցները երկու տարին մեկ՝ 4 օր, և հինգ տարին մեկ՝ 5 օր տևողությամբ կանցնեն համապատասխան վերապատրաստումներ։

 Ուշագրավ
ՀՀ-ի գերխնդիրն այս պահին այն է, որ առողջապահական համակարգը կարողանա ապահովել հիվանդների սպասարկման հարցը
Վարչապետի խոսքով՝ ձեռքերի կանոնավոր լվացման, դիմակի կրման և սոցիալական հեռավորության պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլ նաև կձգտի 0-ի
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի