Գեյթս․ Կորոնավիրուսի պես վարակի բռնկում կարող է գրանցվել ամեն 20 տարին մեկ

Գեյթս․ Կորոնավիրուսի պես վարակի բռնկում կարող է գրանցվել ամեն 20 տարին մեկ

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր և Bill & Melinda Gates Foundation-ի ղեկավար Բիլ Գեյթսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը մարդկանց կյանքի ամենամեծ իրադարձությունն է։ Նա նաև նախազգուշացրել է, որ, հնարավոր է՝ նմանատիպ վիրուսի բռնկում գրանցվի ամեն 20 տարին մեկ, փոխանցում է Financial Times-ը։

Գեյթսը Financial Times-ի հետ Skype-ով քննարկել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի հարցը։

Նա հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը վնասել է հարուստ երկրներին։ Նրա խոսքով՝ մարդիկ հասկանում են, որ ամեն 20 տարին մեկ մեծ հավանականություն կա, որ աշխարհում այսքան շատ անցուդարձի հետ մի նոր վիրուս կգա։ Եվ քաղաքացիներն ակնկալում են, որ կառավարությունը դա գերակայություն կդարձնի։

Ավելի վաղ Գեյթսը հայտնել էր, որ պատրաստ է միլիարդավոր դոլարներ ծախսել՝ կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար: Նա ներդրումներ է անում՝ պատվաստանյութի 7 հեռանկարային տարբերակի համար։ Գեյթսի կարծիքով՝ պատվաստանյութի ստեղծումը կարող է տևել մինչև 18 ամիս։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---