Քաշաթաղում 6 մեկուսացված կա, ևս 3-ից փորձանմուշ է վերցվել

Քաշաթաղում 6 մեկուսացված կա, ևս 3-ից փորձանմուշ է վերցվել

PanARMENIAN.Net - Արցախի Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, որոնցից երկուսը ջերմում են: Նրանք առնչվում են Միրիկ համայնքում արձանագրված դեպքին, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

6 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Ավելի ուշ փորձանմուշ է վերցվել ևս 3 քաղաքացուց:

Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ, այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ ահազանգ չի ստացել:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Արցախի «Աղավնո» հսկիչ անցակետի 4 ոստիկան ինքնամեկուսացել է: Երկրում վարակված անձանց ընդհանուր թիվը 3 է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---