Պատգամավոր․ Քննարկվում է սահմանափակումները 1 ամսով երկարաձգելու հարցը

Պատգամավոր․ Քննարկվում է սահմանափակումները 1 ամսով երկարաձգելու հարցը

PanARMENIAN.Net - Քննարկվում է ևս մեկ ամսով սահմանափակումները երկարաձգելու հարցը, ԱԺ-ում առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողվի նիստում հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը, և աշխարհով մեկ կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ», - նշել է նա։

Մի շարք ԶԼՄ-ներ ավելի վաղտ հայտնում էին սահմանափակումների հնարավոր երկարացման մասին։ Երկրում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---